Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ցմահ թոշակ է խոստանում Աֆղանստանում զոհվածների ընտանիքներին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցմահ թոշակ կսահմանի Աֆղանստանում ծառայության ընթացքում զոհված վրաց զինծառայողների ընտանիքների համար: Իր այս նախաձեռնության մասին հայտարարել է Սաակաշվիլին Աֆղանստան այցի ժամանակ վրացի զինվորականների հետ հանդիպման ընթացքում՝ խոստանալով խորհրդարանի քննարկմանը ներկայացնել համապատասխան օրինագիծ:

Վրաստանի զինվորականները Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում սկսած 2009 թվականից, մինչ օրս այդ երկրում զոհվել է 18 վրացի խաղաղապահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG