Մատչելիության հղումներ

Ամանորին զոհեր Անգոլայում


16 մարդ զոհվել եւ 120-ը վիրավորվել են Անգոլայում Ամանորի հանդիսության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով։

BBC-ի փոխանցմամբ՝ հրմշտոցը առաջացել է մայրաքաղաք Լուանդայի լեփ-լեցուն մարզադաշտի մուտքի մոտ, երբ բազմաթիվ մարդիկ փորձել են ներս մտնել՝ ներկա գտնվելու Հիսունականների եկեղեցու ամանորյա ծիսակատարությանը։

Զոհվածներից 4-ը երեխաներ են, հաղորդել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG