Մատչելիության հղումներ

«Ֆինանսական անդունդի» օրինագիծը ընդունեց նաեւ Ներկայացուցիչների տունը


«Ֆինանսական քարափի»՝ հարկերի բարձրացման եւ բյուջետային ծախսերի զգալի կրճատումների բացասական հետեւանքները մեղմացնող օրինագիծը, որը նոր տարվա առաջին ժամերին արժանացել էր Միացյալ Նահանգների Սենատի հավանությանը, երեքշաբթի երեկոյան ընդունել է նաեւ Ներկայացուցիչների պալատը։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Կոնգրեսի ստորին պալատում նախագծին կողմ է քվեարկել 257, դեմ՝ 167 կոնգրեսական։

Նախագահ Բարաք Օբաման դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել քվեարկության համար եւ հայտարարել, որ կստորագրի օրենքը։

Օրինագիծը, որի ընդունումը հնարավոր է դարձել Սպիտակ տան եւ Կոնգրեսի հանրապետականների միջեւ բանակցությունների արդյունքում, նախատեսում է երկարաձգել միջին խավի համար նախատեսված հարկային արտոնությունները՝ միաժամանակ երկու ամսով հետաձգելով պետբյուջեի ծախսերի զգալի՝ 24 միլիարդ դոլարի հասնող կրճատումների մասին որոշման կայացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG