Մատչելիության հղումներ

logo-print

Հյուսիսային Կորեան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հարավի հետ


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը իր ամանորյա ուղերձում հայտարարել է, որ ցանկանում է «դադարեցնել Հյուսիսի եւ Հարավի միջեւ հակամարտությունը»։

Միեւնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոսել է ավելի զարգացած զինատեսակներ ստեղծելու անհրաժեշտության մասին։

Դեկտեմբերին Փհենյանի կողմից հրթիռի արձակումը Սեուլի կողմից ընդունվել է որպես հեռահար մարտական հրթիռի փորձարկում, ինչի հետեւանքով Կորեական թերակղզում լարվածությունն աճել է։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ուղերձում խոսել է նաեւ ազգաբնակչության կենսապայմանները բարելավելու մասին։ Նա կոչ է արել «հեղափոխություն» իրականացնել գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում եւ կառուցել ավելի շատ զբոսայգիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG