Մատչելիության հղումներ

Աշխարհը դիմավորում է Նոր Տարին


Այս գիշեր միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում հրավառություններով, տոնական լուսավորությամբ եւ զանգերի ղողանջով դիմավորեցին 2013 թվականը։

Նյու Յորքի Թայմս սքվերում, ավանդույթի համաձայն, Ամանորը դիմավորեցին բյուրեղապակե գնդի իջեցմամբ։

Լոնդոնում դիտարժան հրավառությունը լուսավորել էր երկնակամարը, մինչ Բիգ Բենը ազդարարում էր Նոր Տարվա գալուստը։

Մոսկվայի Կարմիր հրապարակում հավաքված բազմությունը կենացով դիմավորեց Նոր Տարին։

Բայց ամեն տեղ չէ, որ տոնական միջոցառումները բարեհաջող ավարտ ունեցան․ Ֆիլիպիններում տոնական հրացանային համազարկի պատճառով չորս տարեկան տղա է զոհվել, ավելի քան չորս հարյուր մարդ էլ վիրավորվել է հրավառելիքի բռնկումից։

Այժմ ողջ աշխարհում աշխատանքի են անցել քաղաքային իշխանությունները՝ մաքրելով տոնական հրավառության եւ ուրախ ամբոխի թողած հետքերը, որպեսզի ճանապարհ հարթեն նոր՝ 2013 թվականի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG