Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Քորնը հրաժարական է ներկայացրել՝ այս պաշտոնում մնալով երկու տարուց էլ պակաս։

Հունվարի 25-ից պաշտոնը լքող Քորնը Ազատ Եվրոպա-Ազատություն ռադիոկայանի աշխատակազմին ուղղված նամակում նշել է, որ հրաժարական է տալիս «ընտանեկան պատճառներով»։ Քորնը նաեւ կոչ է արել շարունակել բարեփոխումները՝ փոփոխվող մեդիա շուկայի պայմաններին հարմարվելու համար։

Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Սթիվեն Քորնին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG