Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ձերբակալվել են ցույցի մասնակիցները


Ռուսաստան -- Ոստիկանները բերման են ենթարկում Էդուարդ Լիմոնովին, Մոսկվա, 31-ը դեկտեմբերի, 2012թ․

Ռուսաստան -- Ոստիկանները բերման են ենթարկում Էդուարդ Լիմոնովին, Մոսկվա, 31-ը դեկտեմբերի, 2012թ․

Մոսկվայի ոստիկանությունը Տրիումֆալնայա հրապարակում երեկ ձերբակալել է հայտնի ընդդիմադիր գործիչ Էդուարդ Լիմոնովին եւ ավելի քան երկու տասնյակ ակտիվիստների։

Արդեն մի քանի տարի է «Ստրատեգիա 31» շարժումը 31 օր ունեցող յուրաքանչյուր ամսվա վերջին օրը բողոքի ակցիա է անցկացնում, քանի որ ընդդիմադիրների պնդմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչախումբը սահմանափակում է Ռուսաստանի սահմանադրության 31-րդ հոդվածով նախատեսված՝ հավաքների ազատության իրավունքը, պահանջելով, որ մինչեւ որեւէ հավաք անցկացնելը կազմակերպիչները նախապես ստանան իշխանությունների հավանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG