Մատչելիության հղումներ

Ճապոնիայի նոր վարչապետը կթույլատրի ատոմակայանների կառուցումը


Անցած տարվա աղետալի երկրաշարժից եւ ցունամիից վնասված «Ֆուկուսիմա» ատոմակայան կատարած այցից օրեր անց Ճապոնիայի նոր վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ իր կառավարությունը թույլատրելու է նոր ատոմակայանների կառուցումը։

Աբեն հայտարարել է, որ ցանկանում է չեղյալ հայտարարել նախորդ վարչախմբի որոշումը՝ շուրջ 50 ատոմային ռեակտորներ անջատելու եւ միջուկային վառելիքից կախվածությունը պակասեցնելու վերաբերյալ։

Նոր վարչապետը խոստացել է, որ «նոր ռեակտորները լիովին տարբերվելու են» երկրաշարժից վնասված ռեակտորից, եւ կառուցվելու են «Ճապոնիայի ժողովրդի համաձայնությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG