Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերը կոչ է անում «համբերատար լինել»


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, օգտվելով իր երկրի քաղաքացիներին ամանորյա ուղերձ հղելու հնարավորությունից, գերմանացիներին զգուշացրել է, որ Եվրոպայի տնտեսական ցնցումները «դեռ երկար ժամանակ չեն ավարտվելու»։

Մերկելը նշել է, որ եվրոզոնայի վարկային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, սակայն կոչ է արել Գերմանիայի քաղաքացիներին «համբերատար լինել»։

Կանցլերը շատ ավելի լավատեսական գնահատականներ է հնչեցրել, երբ խոսել է Գերմանիայի տնտեսության մասին, մասնավորապես նշելով, որ իր երկրում գործազրկության մակարդակը ամենացածրն է 1990 թվականից ի վեր։

«Դա նշանակում է, որ հարյուր հազարավոր ընտանիքներ ապահով ապագա ունեն», - ասել է Մերկելը, - «Բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն ունեն վերապատրաստվել եւ աշխատանքի անցնել՝ բարեհաջող կերպով սկսելով իրենց աշխատանքային կենսագրությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG