Մատչելիության հղումներ

logo-print

Չավեսի առողջական վիճակը վատթարանում է


Վենեսուելա -- Նախագահ Ուգո Չավեսը իր երկու դուստրերի՝ Մարիայի (ձախից) եւ Ռոզայի հետ, արխիվ

Վենեսուելա -- Նախագահ Ուգո Չավեսը իր երկու դուստրերի՝ Մարիայի (ձախից) եւ Ռոզայի հետ, արխիվ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Նա անցած տարվանից մի քանի անգամ Կուբայում վիրահատության է ենթարկվել ու քաղցկեղի դեմ բուժման կուրսեր է անցել։ Մասնավորապես, Չավեսը հերթական անգամ վիրահատվել է դեկտեմբերի 11-ին։

Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։

Երեկ իշխանությունները չեղյալ են հայտարարել մայրաքաղաք Կարակասում կազմակերպվելիք ամանորյա համերգը եւ Վենեսուելայի քաղաքացիներին կոչ են արել աղոթել նախագահի առողջության համար։

Այս տարվա հոկտեմբերին Չավես վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում։ Պաշտոնական լիազորությունները վերստին ստանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG