Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հիվանդանոց է տեղափոխվել


Հիլարի Քլինթոն

Հիլարի Քլինթոն

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մոտ արյան տրոմբ է հայտնաբերվել։ Պետքարտուղարը հիվանդանոց է տեղափոխվել։

Նրա մամուլի խոսնակ Ֆիլիպ Ռեյնսը տեղեկացրել է, որ Քլինթոնը հիվանդանոցում կհետազոտվի, որից հետո պարզ կլինի՝ նա հետագա բուժման կարիք ունի՞, թե՞ ոչ։

Այս ամիս ավելի վաղ պետքարտուղարը ուշագնաց էր եղել եւ ընկնելով՝ ուղեղի ցնցում ստացել։ Ուշագնացության պատճառ էր դարձել օրգանիզմի ջրազրկումը աղիքային ինֆեկցիայի պատճառով։

65-ամյա Քլինթոնը խիստ մեծ լարվածությամբ է աշխատում։ Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր նա 112 երկիր է այցելել, ավելին, քան ԱՄՆ-ի որեւէ պետքարտուղար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG