Մատչելիության հղումներ

Աշխարհը դիմավորում է Նոր Տարին


Ավստրալիա -- Սիդնեյում արդեն նախատոնական հրավառություն է, 31-ը դեկտեմբերի, 2012թ․

Ավստրալիա -- Սիդնեյում արդեն նախատոնական հրավառություն է, 31-ը դեկտեմբերի, 2012թ․

Այս գիշեր միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում հրավառություններով, տոնական լուսավորությամբ եւ զանգերի ղողանջով կդիմավորեն 2013 թվականը։

Նոր Տարին արդեն դիմավորել են Խաղաղ օվկիանոսի Կիրիբատի, Սամոա եւ Ծննդյան կղզիների բնակիչներն ու այցելուները (Երեւանի ժամանակով 14։00-ին)։

Տոնական տրամադրությամբ ամբոխը արդեն իսկ հավաքվում է Սիդնեյի նավահանգստում՝ Ավստրալիայում, դիտելու Նոր Տարվա առթիվ ամեն տարի ավանդաբար կազմակերպվող աշխարհում ամենաշքեղ հրավառությանը։

Ամեն տարի եկող տարին շքեղ հրավառությամբ են դիմավորում նաեւ Պեկինում, Դուբայում, Մոսկվայում, Ռիո դե Ժանեյրոյում եւ այլ խոշոր քաղաքներում։

Տոնական միջոցառումներ են սպասվում նաեւ Երեւանում։ Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 2:00-ն կլինի համերգ` անհատ կատարողների մասնակցությամբ: Հունվարի 1-ին մինչեւ ժամը 2-ը կաշխատի Երեւանի մետրոպոլիտենը:

Ուղիղ կեսգիշերին կլինի մեծ հրավառություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG