Մատչելիության հղումներ

Նալբանդյանը այցելել է զորամաս


Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր այցելել է Հայաստանի Զինված ուժերի N զորամաս:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել զորամասում ծառայության պայմաններին:

Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով է հանդես եկել զորամասի անձնակազմի առջեւ, պատասխանել նրանց հարցերին:

Ամփոփելով հանդիպումը՝ արտգործնախարարը շնորհավորել է զինծառայողներին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի եւ հաջողություններով լի տարի եւ զինվորներին այնպիսի ծառայություն, որ ընտանիքներում հպարտ լինեն իրենց զավակներով եւ ուրախանան բանակից ստացվող լուրերով։

Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայի խաղաղության հարատեւությունը ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG