Մատչելիության հղումներ

Ավիաաղետ «Վնուկովո» օդանավակայանում. կան զոհեր


Այսօր ավիաաղետ է տեղի ունեցել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Red Wings ավիաընկերության Տու-204 օդանավը, կոշտ վայրէջք կատարելով, դուրս է եկել թռիչքուղուց եւ այրվել։

Ինքնաթիռում եղել է 8 մարդ, բոլորը՝ անձնակազմի անդամներ, նրանցից 4-ը զոհվել է, տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը։

Քննիչները հայտնաբերել են կործանված օդանավի երկու «սեւ արկղերը»։

Քննության նախնական տվյալներով՝ վթարի պատճառը օդաչուների սխալն է։

Ավիաաղետի հետեւանքով ժամանակավորապես փակվել էր «Վնուկովո» օդանավակայանը, դադարեցվել էր ավտոմեքենաների երթեւեկությունը Կիեւսկի ավտոմայրուղու վրա։

Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է հանձնաժողով ձեւավորել պատահարը քննելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG