Մատչելիության հղումներ

logo-print

Հնդիկ վեց հանցագործներին մահապատիժ է սպառնում


Հնդկաստանի ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել վեց տղամարդու, ովքեր մայրաքաղաք Նյու Դելիի ավտոբուսներից մեկում դեկտեմբերի 16-ին դաժանաբար բռնաբարել են մի 23-ամյա կնոջ։ Վերջինս երեկ մահացել է Սինգապուրի հիվանդանոցում։

Նյու Դելիի ոստիկանության խոսնակ Ռաջան Բհագաթն ասել է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում վեց տղամարդիկ կդատապարտվեն մահվան։

Հնդկաստանում այդ հանցագործությունից հետո տեղի են ունեցել բողոքի ցույցեր եւ ընդհարումներ իրավապահների հետ։ Զոհվել է մեկ ոստիկան։

Հնդկաստանի հանրությունը պահանջում է խիստ պայքար մղել սեռական բնույթի հանցագործությունների դեմ, որոնց թիվը հետզհետե աճում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG