Մատչելիության հղումներ

Տարվա ընթացքում շփման գծում հրադադարը խախտվել է 14 հազար անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012 թվականի ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 14 հազար անգամ, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68 հազար 700 կրակոց:

«Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների եւ տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Չնայած հակառակորդի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ողջ տարվա ընթացքում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ լիովին վերահսկել իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում՝ հարկ եղած դեպքում ձեռնարկելով նաեւ կանխարգելիչ գործողություններ եւ ստիպելով վերջինիս հրաժարվել իր նկրտումներից», - հաղորդում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG