Մատչելիության հղումներ

Առաջադրվեցին Հրանտ Բագրատյանը եւ Արման Մելիքյանը


Հրանտ Բագրատյանը ելույթ է ունենում «Ազատություն» կուսակցության համագումարում, Երեւան, 24-ը դեկտեմբերի, 2012թ.

Հրանտ Բագրատյանը ելույթ է ունենում «Ազատություն» կուսակցության համագումարում, Երեւան, 24-ը դեկտեմբերի, 2012թ.

Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով համապատասխան փաստաթղթերը շաբաթ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին «Ազատություն» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ անկուսակցական, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Բագրատյանը առաջադրվել է իր կուսակցության կողմից։ Հայ ազգային կոնգրեսը երկու օր առաջ հայտարարեց, որ փետրվարի 18-ի ընտրություններում թեկնածու չի առաջադրում եւ որեւէ թեկնածուի չի պաշտպանում։

Մելիքյանը առաջադրվել է սեփական նախաձեռնությամբ։

Այդպիսով, նախագահական ընտրություններում առաջադրվածների թիվը հասավ 10-ի։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG