Մատչելիության հղումներ

Տոներին տեխզննության կտրոններ չունեցող վարորդները չեն պատժվի


Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, համապատասխան հանձնարարական է տվել ոստիկանապետը` նկատի ունենալով, որ տարեվերջին ոչ բոլոր վարորդներն են հասցրել ձեռք բերել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ, իսկ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG