Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ Ֆրանսիայում


Ֆրանսիա - Վալերի Բուայեն Ազգային ժողովում ներկայացնում է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, Փարիզ, 22-ը դեկտեմբերի, 2011թ.
Ֆրանսիա - Վալերի Բուայեն Ազգային ժողովում ներկայացնում է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, Փարիզ, 22-ը դեկտեմբերի, 2011թ.
Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող նոր օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի խորհրդարանում։

Այս նախագիծը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահությունում մուտքագրվել է դեկտեմբերի 19-ին եւ որը հրապարակված է Nouvelles d'Armenie պարբերականի կայքէջում , համապատասխան փոփոխություններ է առաջարկում մամուլի ազատության մասին 1881 թվականի օրենքում` դրանցով սահմանելով ռասիզմի եւ Հայոց ցեղասպանության իրողության ժխտման դեմ պայքարի իրավական հիմքերը։

Վալերի Բուայեն, որի առաջարկած օրինագիծը անցած տարի արժանացավ ֆրանսիական խորհրդարանի երկու պալատների հավանությանը, սակայն հակասահմանադրական ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից, նոր նախագծով եւս առաջարկում է մեկ տարվա ազատազրկում եւ/կամ 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG