Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին Բաքվում սրբագրել է ԲԹԿ երկաթուղու մասին իր խոսքերը


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բաքվում, 26-ը դեկտեմբերի, 2012թ.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բաքվում, 26-ը դեկտեմբերի, 2012թ.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ադրբեջանի մայրաքաղաքում սրբագրել է Հայաստանը շրջանցող Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու նախագծի մասին իր հայտարարությունը, որում կասկածի տակ էր առել դրա նպատակահարմարությունը։

Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` երկու օր առաջ Բաքու ժամանած Իվանիշվիլին լրագրողներին ասել է, թե մինչեւ իր այցն էլ կասկածի տակ չի դրել ծրագրի աշխարհքաղաքական կարեւորությունը։ «Ես ավելի վաղ հայտարարել եմ, որ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը շահագործման հանձնելուց հետո, հնարավոր է, բեռնափոխադրումները վրացական երկաթուղիներով կնվազեն։ Սակայն դա շտապողական հայտարարություն էր։ Իրականում այդ հարցում չկա որեւէ խնդիր, մենք բոլոր հարցերը լուծելու ենք դրանց ծագմանը զուգընթաց», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է վարչապետին «շտապողական հայտարարությունների» համար։

«Վրաստանի վարչապետը երեկ ժամանում է Բաքու եւ հայտարարում, որ երեկ չէ առաջին օրվա իր հայտարարությունը Բաքու - Ախալքալաք - Կարս երկաթուղու շինարարության առիթով շտապողական էր եւ սխալ։ Վաղը վարչապետը կարող է հայտարարել, թե իր եռօրյա վաղեմության հայտարարությունը անպատասխանատու էր եւ ինքը դրան համաձայն չէ ու չի հասկանում, թե ով ստիպեց իրեն ասել նման հիմարություն։ Նա ոչ միայն քաղաքական գործիչ է` նա Վրաստանի վարչապետն է», - հայտարարել է Սաակաշվիլին երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG