Մատչելիության հղումներ

Ընտրություններին նվիրված խորհրդակցություն Ոստիկանությունում


Երեքշաբթի օրը տեղի է ունեցել փետրվարի 18-ի Հայաստանի նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու եւ պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու նպատակով Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ոստիկանապետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` այսօր տարածած հաղորդագրության համաձայն, անդրադառնալով բնակչության ռեգիստրում անճշտությունների վերացման, ընտրացուցակներում թյուրիմացությունները բացառելու խնդրին` Հունան Պողոսյանը կարեւորել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայությունների աշխատանքն ու մեծ պատասխանատվությունը:

Քննարկվել են հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանական վերակարգերի ծառայության խնդիրները, ընդգծվել է նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպությունների, առաջադրված թեկնածուների, նրանց նախընտրական շտաբների եւ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Հունան Պողոսյանն անդրադարձել է մի շարք այլ հարցերի եւս, տրվել են հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG