Մատչելիության հղումներ

Իվանիշվիլիին Բաքվում ընդունել են «հատուկ պատվով»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ողջունում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, Բաքու, 26-ը դեկտեմբերի, 2012թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ողջունում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, Բաքու, 26-ը դեկտեմբերի, 2012թ.
Ադրբեջանական կողմը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին ընդունել է հատուկ պատվով։ Այդ մասին Բաքվում լրագրողներին ասել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ով ընդգրկված է նախօրեին պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած վրացական պատվիրակության կազմում։

«Սա Վրաստանի վարչապետի առաջին այցն է Ադրբեջան։ Նրանք նրան ընդունեցին հատուկ պատվով, ինչը շատ հաճելի է մեզ համար», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Փանջիկիձեն։

Վրաստանի արտգործնախարարի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Իվանիշվիլիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ համագործակցության, ինչպես նաեւ գլոբալ հարցեր։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն, Ալիեւի եւ Իվանիշվիլիի հանդիպմանը «գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում, վստահություն է արտահայտվել, որ կապերը հետագայում եւս կզարգանան, մտքերի լայն փոխանակություն է կայացել երկկողմ հարաբերությունների հեռանկարների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

Այսօր նախատեսված է Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG