Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ ավագը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը գտնվում է Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

ԱՄՆ-ի 41-րդ նախագահի ներկայացուցիչ Ջիմ ՄըքԳրաթի խոսքով, 88-ամյա Բուշին տեղափոխել են այդ բաժանմունք տենդի պատճառով:

Բուշ ավագը հոսպիտալացվել է նոյեմբերի 23-ին` բրոնխիտի ախտանշաններով:

Ջորջ Բուշ ավագը ղեկավարել է Միացյալ Նահանգները 1989-1993 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG