Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցով բանակցություններ Մոսկվայում


Սիրիա - Հրթիռակոծության հետեւանքով ավերված շենքեր մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում, դեկտեմբեր, 2012թ.

Սիրիա - Հրթիռակոծության հետեւանքով ավերված շենքեր մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում, դեկտեմբեր, 2012թ.

Reuters եւ ИТАР-ТАСС լրատվական գործակալությունները հաղորդում են, որ սիրիական կառավարական պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ կվարի ռուսաստանցի պաշտոնյաների հետ` Սիրիայում շարունակվող հակամարտության կարգավորման շուրջ:

Սիրիական պատվիրակությունը, ըստ լրատվամիջոցների, ղեկավարելու է երկրի փոխարտգործնախարար Ֆաիզալ Մաքդադը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այդ բանակցությունները կնախորդեն շաբաթ օրը Մոսկվայում սպասվող` Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմիի հետ բանակցություններին:

Այս շաբաթ Բրահիմին հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG