Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը մասնակցել է մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսությանը


Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկվա հանդիսության ժամանակ, լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկվա հանդիսության ժամանակ, լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Հայաստանի մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսությանը:

Նախագահը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը շնորհավորել է նրանց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում եւ անձնական կյանքում:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաեւ պետական պարգեւների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին եւ մարզիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում, ինչպես նաեւ հաջողություններ ձեռք բերել այս տարի Լոնդոնում տեղի ունեցած ամառային 30-րդ Օլիմպիական խաղերում: Նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց՝ իրենց վաստակի ու կատարած աշխատանքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG