Մատչելիության հղումներ

logo-print

2013-15-ին «ՀայՌուսգազարդ»-ը մոտ 34 միլիարդ դրամի ներդրում կկատարի


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր համաձայնություն է տվել «ՀայՌուսգազարդ» ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին` 33 միլիարդ 980.7 միլիոն դրամ (մոտ 85 միլիոն դոլար) ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի։

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` ներդրումների նպատակն է, մասնավորապես, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինումը եւ ընդլայնումը, գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգի վերակառուցումը, նոր բաժանորդների միացումը:

Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG