Մատչելիության հղումներ

Նոր երկրաշարժեր Սեւ ծովում


Նոր երկրաշարժ է տեղի ունեցել անցած գիշեր տեղական ժամանակով ժամը 2։44 Վրաստանի ափերի մոտ։

Վրաստանի սեյսմիկ դիտարկման ծառայության փոխանցմամբ, 5.5 բալլ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Սեւ ծովում` Վրաստանի ափերից 40 կիլոմետր հեռավորության վրա։

11 րոպե անց երկրաշարժը կրկնվել է, գրանցվել են 5.5 բալլ ուժգնությամբ ցնցումներ։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ` երկրաշարժերը զգացվել են Վրաստանի Սեւ ծովի առափնյա բոլոր բնակավայրերում, ցնցումներից ահաբեկված մարդիկ գիշերն անցկացրել են փողոցում։

Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում։

Նախորդ երկրաշարժը Սեւ ծովում` Վրաստանի ափերից 31 կիլոմետր հեռավորության վրա, տեղի էր ունեցել անցած կիրակի օրը, ցնցումների ուժգնությունը կազմել էր 5.9 բալլ։ Այդ երկրաշարժի հետեւանքով վնասվել է 100-ից ավելի տուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG