Մատչելիության հղումներ

Նախագահականում հյուրընկալվում են երեխաները


Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալում են մայրաքաղաքի եւ մարզերի բազմաթիվ երեխաների: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվում են տոնական միջոցառումներ:

Երեկ երեկոյան հանդիսավորությամբ վառվել են նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, ինչից հետո նստավայրում հյուրընկալվել են Երեւանի եւ մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ եւ սիրիահայ երեխաները: Իսկ երկուշաբթի օրը նախագահական նստավայրի փոքրիկ հյուրերն են եղել մայրաքաղաքի 161 դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300-ից ավելի երեխաներ:

Առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը նախագահականում կհյուրընկալեն նաեւ զինծառայողների եւ զոհված ազատամարտիկների երեխաներին, թոռներին, փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG