Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Խաչիկ Հարությունյանը


Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նորընտիր վարչության անդրանիկ նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացնում է կուսակցության լրատվական ծառայությունը, վարչությունը որոշել է 2013 թվականի նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությունն ապահովելու եւ աշխատանքները կազմակերպելու համար նախընտրական շտաբի ղեկավար ընտրել Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանին:

Վարչությունը լսել է նաեւ ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին: Նիստում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG