Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն որոշում է կայացրել առաջիկա ընտրություններում մասնակցության ձեւաչափի վերաբերյալ


Ինչպես քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, այսօր Երեւանում կայացած ՀՅԴ Գերագույն ժողովում որոշում է կայացվել գալիք` 2013թ. նախագահական ընտրություններին Դաշնակցության մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, սակայն այդ որոշումը կհրապարակվի վաղը:

Երեւանում գտնվող ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում այսօր տեղի ունեցած ժողովի օրակարգում մեկ հարց էր` գալիք` 2013թ. նախագահական ընտրություններում ՀՅԴ մասնակցության ձևաչափը:

Ժողովին մասնակցում էին Հայաստանում գործող ՀՅԴ կառույցների ներկայացուցիչները, Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավորները:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG