Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` ձնաբքի պատճառով դժվարանցանելի են Ալագյազ - Ծաղկահովիտ ավտոճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարութայան արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG