Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Սեւ ծովում. ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանում


Երեկ տեղական ժամանակով ժամը 17։32 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Սեւ ծովում` Վրաստանի Փոթի քաղաքից 63 կիլոմետ հյուսիս-արեւմուտք:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալլ։Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա։

Վրացական լրատվամիջոցների վկայությամբ` երկրաշարժի հետեւանքով Աջարիայում շուրջ մեկ տասնյակ շինություններ են վնասվել։

Հայաստանում երկրաշարժը զգացվել է Գյումրի, Վանաձոր, Տաշիր քաղաքներում` 3 բալլ, իսկ Երեւանում` 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG