Մատչելիության հղումներ

logo-print

Փոխվում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը


Կփոխվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության հաղորդմամբ` դեսպան Ռոբերտ Բրադկեն ավարտել է Մինսկի խմբի համանախագահի իր առաքելությունը:

Ինչպես «Թրենդ»-ին տեղեկացրել են Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունից, մինչեւ նոր մշտական համանախագահի նշանակումը Բրադկեին ժամանակավորապես կփոխարինի Իան Քելլին:

Դեսպան Քելլին 2010 թվականից ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչն է: 2007-2009 թվականներին նա ղեկավարել է Պետդեպարտամենտի Ռուսաստանի բաժինը, իր դիվանագիտական գործունեության ընթացքում չորս տարի նաեւ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանն է աշխատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG