Մատչելիության հղումներ

logo-print

Մոնտին չի ընդունի կոալիցիայի վերաբերյալ Բեռլուսկոնիի առաջարկը


Իտալիայի վարչապետի պաշտոնակատար Մարիո Մոնտին երեկ հայտարարել է, որ չի ընդունի փետրվարին կայանալիք ընտրությունների արդյունքներով աջ կենտրոնամետ կոալիցիա կազմելու վերաբերյալ իր նախկին պաշտոնակից Սիլվիո Բեռլուսկոնիի առաջարկը:

Մոնտին հրաժարական է ներկայացրել դեկտեմբերի 21-ին՝ Բեռլուսկոնիի ղեկավարած կուսակցության աջակցությունից զրկվելու պատճառով:

Իտալիայի նախագահի հանձնարարականով նա կշարունակի ղեկավարել գործադիր մարմինը՝ մինչեւ նոր համապետական ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG