Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ Եգիպտոսի ընդդիմության` հանրաքվեն անցել է խախտումներով


Եգիպտոսի աշխարհիկ ընդդիմությունը հայտարարել է Սահմանադրության հանրաքվեում արձանագրված խախտումների մասին:

Ընտրախախտումներն ուսումնասիրելու պահանջով ընդդիմադիրները դիմել են երկրի Կենտրոնական ընտրական մարմին:

Արեւմտյան տերություններից առաջինը Գերմանիան է սատարել խախտումներն ուսումնասիրելու՝ եգիպտական ընդդիմության պահանջը:

Եգիպտոսի պաշտոնական լրատվամիջոցները, սակայն, հայտարարում են, որ իսլամիստների հեղինակած նոր փաստաթուղթը ստացել է ընտրողների 64 տոկոսի հավանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG