Մատչելիության հղումներ

Լավրով. «Ասադը հրաժարական չի տա»


«Սիրիայում քիմիական զենքն առայժմ գտնվում է ապահով վայրում եւ կառավարության վերահսկողության տակ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ գերտերությունները լուրջ մտավախություններ ունեն, որ այն կարող է հայտնվել գրոհայինների ձեռքում:

«Մեր ամերիկացի գործընկերները ընդունում են, որ դա ամենամեծ սպառնալիքն է: Մեզ համար նույնպես սա շատ լուրջ հարց է, եւ մենք մի քանի անգամ ստուգում ենք քիմիական զենքին առնչվող տեղեկությունները», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրաժարական չի տա` անգամ, եթե ճնշումների ենթարկվի Մոսկվայի կամ Չինաստանի կողմից:

Լավրովը հարցականի տակ է դրել Սիրիա ներխուժելու Արեւմուտքի պատրաստակամությունը` ասելով. - «Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես, Արեւմուտքը նույնիսկ աղոթում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը շարունակեն արգելափակել արտաքին միջամտության շուրջ բանաձեւերը, քանի որ առայժմ որեւէ մեկը դրան պատրաստ չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG