Մատչելիության հղումներ

Հայ Դատի հանձնախումբը ողջունում է Քերրիի առաջադրումը


Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերրիի առաջադրումը՝ ընդգծելով, որ վերջինս շուրջ երեսուն տարի աջակցել է Հայաստանին եւ ամերիկահայերին հուզող խնդիրներին:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում սենատոր Քերիի հետ արդյունավետ աշխատանքին՝ այժմ արդեն պետքարտուղարի պաշտոնում՝ ձգտելով վերացնել Հայոց ցեղասպանության ճանաչման վրա դրված թուրքական արգելքը, ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները եւ կյանքի կոչել անկախության վրա հիմնված լուծումներ, որոնք կապահվեն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը», - ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայ Դատի հանձնախմբի՝ այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Քերրիից բացի հնարավոր է առաջիկայում ազդեցիկ պաշտոն զբաղեցնի նաեւ հայամետ մեկ այլ գործիչ՝ սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Ակնկալվում է, մասնավորապես, որ հենց նա կփոխարինի Ջոն Քերիին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG