Մատչելիության հղումներ

Բաղդասարյան. «Քոչարյանը քաղաքական այլախոհություն չի սիրում»


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության համագումարի ամբիոնից այսօր հայտարարեց, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական այլխոհություն չի սիրում, իսկ քաղաքական հանդուրժողականությունը նրա համար «այդքան էլ ընդունելի կատեգորիա չէ»:

«2006-ի ավարտին «Օրինաց երկիր» կուսակցությունը, ունենալով քաղաքական տարաձայնություններ, դուրս եկավ քաղաքական կոալիցիայից, եւ կուսակցությունը շարունակեց իր ինքնուրույն ճանապարհը: Մեր քաղաքական ընդդիմախոսներից շատերը դա որակեցին որպես «խաղ», իսկ երկրորդ նախագահին ճանաչողները գիտեն, որ նա քաղաքական խաղեր եւ քաղաքական այլախոհություն չի սիրում, իսկ քաղաքական հանդուրժողականությունը նրա համար այդքան էլ ընդունելի կատեգորիա չէ», - մասնավորապես, հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, Արթուր Բաղդասարյանը 2003-2006 թվականներին Ազգային ժողովի նախագահն էր եւ հրաժական ներկայացրեց 2006-ի մայիսի 26-ին:


Սարգիս Հարությունյան


Ավելի մանրամասն տես այստեղ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG