Մատչելիության հղումներ

Մհեր Արշակյանը դիմելու է դատախազություն


«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ պատրաստվում է երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն:

Լրագրողին, հիշեցնենք, այս շաբաթ ավելի վաղ սպառնացել է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը` ասելով ««Դավայ, դավայ․․․ յալլա․․․ կտամ ծնոտդ պոկեմ, դավայ թռի»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արշակյանը ասաց, որ այդուհանդերձ սպասում է պատգամավորի հրապարակային ներողությանը, ու այդ դեպքում չի դիմի ո’չ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով, ո’չ էլ դատախազություն:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG