Մատչելիության հղումներ

Անկարայի «անկողմնակալությունը»՝ ըստ Երեւանի


«Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը եւ համանախագահների ձեւաչափից ձերբազատվելուն», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությունը, թե «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է փոխվեն նրանց կողմնակալության պատճառով», Բալայանը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նշել է նաեւ, որ «Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը»։

«Անկողմնակալությունը ուղիղ համեմատական չէ աշխարհագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։ Թուրքիան առիթը չի բաց թողնում նորից եւ նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որեւիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG