Մատչելիության հղումներ

Առողջապահության մատչելիությունը «թիվ մեկ խնդիրն է»


Ֆեյսբուքյան ասուլիս. Դերենիկ Դումանյան
please wait

No media source currently available

0:00 1:02:03 0:00

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն այսօր Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էր:

Պատասխանելով օգտատերերի` մարզերում առողջապահական ծառայությունների հասանելիությանը վերաբերող հարցերին` նախարար ասաց. - «Մենք ունենք խնդիրներ, երբ սոցիալապես անապահով մարդը չի համարձակվում դիմել բուժհիմնարկ` մտածելով, թե տեսնես ինչքան պետք է վճարի: Խնդիրը հասնում է նրան, որ հիվանությունը ամենածանր վիճակում նոր ճարահատյալ դիմում է բժշկի: Ամեն դեպքում` մատչելիության խնդիրը այսօր թիվ մեկ խնդիրն է մեր աշխատանքներում»:

Բազմաթիվ էին այն հարցերը, որոնք վերաբերում էին նոր կարգին, ըստ որի 2013 թվականի մարտից ծննդաբերել կարելի է միայն մշտական բնակավայրի կլինիկաներում:

«Այսօր մենք յուրաքանչյուր մարզում ունենք ամենալավ կահավորված կլինիկաները: Ավելի լավ, քան Երեւանի շատ ու շատ կլինիկաներում: Չափորոշիչներ ենք մշակել, թե որ ծնունդը պետք է անպայման [ընդունվի] մայրաքաղաքային երկրորդ կամ երրորդ մակարդակի ծննդատներում», - ասաց նախարարը:

Ուռուցքաբանության կենտրոնը ոչ թե փակվելու է, ինչպես օգտատերերից մեկի հարցին ի պատասխան ասաց Դումանյանը, այլ բացվելու է նոր` տեխնիկապես առավել հագեցած կենտրոն. - «Սա փակել չի նշանականում: Ուղղակի մի տեղանքից տեղափոխելու ենք մեկ այլ տեղ»:

Մի օգտատեր նկարագրել էր, թե ինչպես են մարդիկ Ուռուցքաբանության կենտրոնում ենթարկվում կրկնակի սթրեսի` անբարեհամբույր ընդունելության հետեւանքով: «Պետք է ժամանակ խնդրեմ: Անպայման խոստանում եմ, որ այդ կենտրոնում մեկ-երկու ամսվա ընթացքում մթնոլորտը կփոխվի»:

Հարցեր կային նաեւ ծննդատներում բժիշկների կողմից լրացուցիչ գումար պահանջելու, վճարովի տեսակցության ժամերի եւ կրկին անբարեխիղճ սպասարկման մասին: Նախարարը փոխանցեց, որ նախկին 2 ժամի փոխարեն շուտով անվճար տեսակցությունների համար կտրամադրվի 6 ժամ:

Ասուլիսի վերջում Դերենիկ Դումանյանը խորհուրդ տվեց բողոքներ ունենալու դեպքում զանգահարել նախարարության թեժ գիծ` 52 88 72 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG