Մատչելիության հղումներ

Բնապահպանները «Թեղուտ» ՓԲԸ-ին մեղադրում են «հանցագործության» մեջ


Այսօր Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Մաշտոցի պուրակից երթով գնաց դեպի ՀՀ դատախազություն, որպեսզի «հաղորդի հացագործության մասին»: Խնդրով մտահոգ ակտիվսիտները կարծում են, որ հանքը շահագործող «Վալլեքս» ընկերությանը պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ն օրենքի խախտում է թույլ տվել, քանի որ 2010 թվականին փոփոխել է հանքի շահագործման 2006-ին հաստատված նախագիծը, կամ նորն է կազմել եւ այդ մասին չի հայտնել համապատասխան պետական մարմիններին:

XS
SM
MD
LG