Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանին գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է շնորհվել


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

«ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող «Քաղաքական գիտություններ եւ միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող խորհրդի` բանակաշինության արդի խնդիրներին նվիրված հատուկ նիստում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքներով հայցորդին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել Քաղաքական գիտությունների դոկտոր /ՌԴ/, Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված առաջատար պրոֆեսոր /ԱՄՆ/, Քաղաքական գիտությունների գծով ԱՌՀԻ-ում գործող «Քաղաքական գիտություններ եւ միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG