Մատչելիության հղումներ

Կառավարությունը գումար է հատկացնում Վարդաշենի անօթեւանների կացարանին


Հայաստան -- Վարդաշենի անօթեւանների կացարան, Երեւան, 13-ը դեկտեմբերի, 2012թ․

Հայաստան -- Վարդաշենի անօթեւանների կացարան, Երեւան, 13-ը դեկտեմբերի, 2012թ․

Կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում որոշում է ընդունել ժամանակավոր կացարանում անօթեւանների շուրջօրյա խնամքի կազմակերպման համար «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին հատկացնել 7 մլն 500 հազար դրամ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից արդեն իսկ կապվել են իր հետ եւ հանդիպում նշանակել գումարի փոխանցման նպատակով։


Օրերս «Ազատություն» ռադիոկայանը անդրադարձել էր «Հանս-Քրիստիան Կոֆուեթ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի ջանքերով ստեղծված այս կացարանի խնդիրներին, որտեղ բնակվող 38 անօթեւաններին, պետության կողմից ֆինանսավորման ուշացման հետեւանքով, սպառնում էր ձմեռային ամիսներին վերստին փողոցում հայտնվելու հեռանկարը։


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG