Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը՝ հունվարին


Իրան -- Փարչինի ռազմաբազան, որտեղ ենթադրաբար միջուկային զենք ստեղծելու փորձեր են արվում, արխիվ, 19-ը սեպտեմբերի, 2012թ․

Իրան -- Փարչինի ռազմաբազան, որտեղ ենթադրաբար միջուկային զենք ստեղծելու փորձեր են արվում, արխիվ, 19-ը սեպտեմբերի, 2012թ․

Պաշտոնական Մոսկվան հույս է հայտնել, որ հունվարին տեղի կունենան Իրանի հետ աշխարհի 6 գերտերությունների հերթական բանակցությունները։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Իրանի եւ վեց գերտերությունների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Չինաստանի մասնակցությամբ անցկացվելիք հանդիպման «վայրի եւ ամսաթվի շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում»։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ) եւ Իրանը այս ամիս ավելի վաղ հայտարարել էին, որ ՄԱԳԱՏԵ-ի կողմից տեսչական այցերը Իրանի կասկածելի միջուկային օբյեկտներ վերսկսելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու հարցում առաջընթաց է արձանագրվել։

Պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում եւ Իրանի կողմից ատոմային զենքեր ստեղծելու վերաբերյալ Արեւմուտքի կասկածներն անհիմն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG