Մատչելիության հղումներ

WikiLeaks-ը միլիոնավոր նոր գաղտնի փաստաթղթեր կհրապարակի


Մեծ Բրիտանիա -- Ջուլիան Ասանժը ելույթ է ունենում Էդվադորի դեսպանատան պատշգամբից, Լոնդոն, արխիվ, 19-ը օգոստոսի, 2012թ․
Մեծ Բրիտանիա -- Ջուլիան Ասանժը ելույթ է ունենում Էդվադորի դեսպանատան պատշգամբից, Լոնդոն, արխիվ, 19-ը օգոստոսի, 2012թ․
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ հաջորդ տարի իր ղեկավարած կազմակերպությունը «միլիոնավոր» նոր ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր է հրապարակելու։

Իր աջակիցներին դիմելով Էկվադորի դեսպանատան պատշգամբից՝ Ասանժն ասել է, որ WikiLeaks-ի կողմից հրապարակվելիք նյութերը «վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին»։

Ասանժը, ով վերջին շրջանում հազվադեպ է հրապարակավ հանդես գալիս, գովեստով է խոսել ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգի մասին, ով WikiLeaks-ին արդեն հրապարակված եւ հրապարակվելիք ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը փոխանցելու համար ԱՄՆ-ում քրեական հետապնդման է ենթարկվում եւ կարող է դատապարտվել մինչեւ 22 տարի ազատազրկման։ Ասանժը հայտարարել է, որ Մենինգը, ում, մասնավորապես, ներկայացված է «թշնամուն օժանդակելու» մեղադրանք, արժանապատվորեն է դիմակայում փորձություններին անգամ զինվորական բանտում՝ պահվելով շատ ծանր պայմաններում։

Նա նաեւ «անբարոյական» է համարել WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ ԱՄՆ-ում ընթացող քրեական գործը եւ քննադատել է Ավստրալիայի իշխանություններին, որոնք հրաժարվում են պաշտպանել ավստրալահպատակ Ասանժին։

WikiLeaks-ի հիմնադիրը ապաստան է հայցել Էկվադորից եւ արդեն վեց ամիս գտնվում է Լոնդոնում Էդվադորի դեսպանատանը՝ այսպիսով խուսափելով Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցված երկու կանանց բռնաբարելու մեղադրանքով։ Ասանժը հերքում է այդ մեղադրանքները եւ քրեական գործի հարուցումը պայմանավորում WikiLeaks-ի հրապարակումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG