Մատչելիության հղումներ

Ռուսական ավտոմոբիլային հանդեսի հերթական համարը Ղարաբաղի մասին է


Ռուսական հայտնի Авторевю մասնագիտացված ավտոմոբիլային հանդեսի հերթական համարը նվիրված է Լեռնային Ղարաբաղին:

Նոյեմբերի սկզբներին Ղարաբաղ ժամանած լրագրողները ոչ միայն պատմել են Ռուսաստանից Ղարաբաղ ավտոերթի մի շարք մեքենաների թեստ-դրայվի մասին, այլ նաեւ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներին: Թողարկման մեջ հատուկ ուշադրության են արժանացել ԼՂ զբոսաշրջության բնագավառը եւ տեսարժան վայրերը:

Ամսագրի թղթակիցներից մեկն իր հոդվածում նշում է, թե «ղարաբաղցիները մեծ ջերմությամբ են ընդունում զբոսաշրջիկներին»:

«Անցնելով գրեթե 7000 կմ ոչ այնքան հարթ ճանապարհներով, շրջելով մեզ հանդիպած փլատակներով` չի վնասվել նույնիսկ ոչ մի անիվ: Մի՞թե դա հպարտանալու առիթ չէ: Հաճելի է նաեւ այն փաստը, որ ավտոտեսուչներին նույնիսկ մեկ կոպեկ չենք տվել: Հոգնած, բայց ողջ եւ առողջ վերադարձել ենք տուն, եւ ամենակարեւորն այն է, որ նախկին ԽՍՀՄ քարտեզից եւս մեկ սպիտակ բիծ է վերացվել` մեր աչքերով տեսել ենք Լեռնային Ղարաբաղը», - եզրափակում է լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG