Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է մի խումբ սիրիահայ գործարարների


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան տեղափոխված տարբեր ոլորտներ ներկայացնող սիրիահայ մի շարք գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարները, պետեկամուտների կոմիտեի նախագահը, պետական մարմինների այլ պատասխանատուներ:

Հանդիպման սկզբում նախագահը նշել է, որ տեղյակ է մինչ այժմ Հայաստանի տարբեր պետական հաստատություններում սիրիահայ գործարարների ունեցած հանդիպումների մասին, այդուհանդերձ, նպատակահարմար է համարել անձամբ հանդիպել նրանց եւ անմիջականորեն ու եւս մեկ անգամ ներկայացնել տարբեր առիթներով հնչեցրած մեր երկրի մոտեցումները Սիրիայում ստեղծված իրավիճակի, սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցության վերաբերյալ, նաեւ գործարարներից լսել իրենց ծրագրերի, առաջարկությունների, մտահոգող խնդիրների մասին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այս մասին փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Գործարարները նախագահից հետաքրքրվել են Սիրիայից իրենց բիզնեսները Հայաստան տեղափոխելու կամ հայրենիքում նոր գործ սկսելու հնարավորությունների, Հայաստանի տնտեսական վիճակի, ներդրումային միջավայրի եւ առկա խնդիրների վերաբերյալ: Գործարարների կողմից բարձրացված մի շարք հարցերի լուծման վերաբերյալ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել համապատասխան պետական մարմիններին եւ պատրաստակամություն հայտնել այսուհետ եւս նրանց աջակցությանն ուղղված ցանկացած առաջարկ քննարկելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG