Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի նախագահի ավտոշարասյունը քարկոծվել է


Այս տհաճ միջադեպը տեղի է ունեցել այսօր Քութաիսիում, ուր Միխեիլ Սաակաշվիլին այցելել էր դեկտեմբերի 19-ին եւ այցելել իր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման գրասենյակ:

Քութաիսիում Վրաստանի խորհրդարանի, ինչպես նաեւ Միացյալ ազգային շարժման գրասենյակի շենքի մոտ հավաքվել են Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող տասնյակ մարդիկ: Նրանք արգելափակել են կուսակցության գրասենյակի շենքի մուտքը եւ թույլ չեն տվել, որ Սաակաշվիլին դուրս գա շենքից: Թիկնապահները ճանապարհ են բացել եւ նախագահին դուրս ուղեկցել, բայց երբ նախագահական ավտոշարասյունը շարժվել է տեղից, հավաքվածները սկսել են քարեր նետել մեքենաների վրա:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին խստորեն դատապարտել է Քութաիսիում տեղի ունեցած միջադեպը, քննադատել է ոստիկանությանը միջադեպը չկանխելու համար:

Գրավոր հայտարարությամբ հանդես է եկել նաեւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա դատապարտել է միջադեպը, իրավապահներին կոչ է արել հետաքննություն անցկացնել եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը հետագայում կանխելու համար: Իվանիշվիլին նաեւ կոչ է արել բնակչությանը ձեռնպահ մնալ հակամարտություններից ու չտրվել սադրանքներին:

Վերջին օրերին Վրաստանի նախագահի ու վարչապետի, նրանց համակիրների միջեւ տարաձայնությունները էլ ավելի են սրվում: Սաակաշվիլիի կառավարության նախկին անդամների ձերբակալությունները շարունակվում են: Կարդալ ավելին »»»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG