Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը մտադիր է թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում, եթե Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը հաստատեց, որ առաջադրվելու ցանկություն ունի։

«Որոշումը պետք է կայացնի համագումարը, այս պահի դրությամբ դա ցանկություն է», - ասաց նա:

«Ազատություն» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված է Բագրատյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը, նախատեսված է առաջիկա երկուշաբթի: Կարդալ ավելին »»»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG